Այս էջը սրբագրված է

նույնաբովանդակ հարցի և տվել իր միանշանակ իրավական գնահատականը. «Միջազգային իրավունքի տեսանկյունից իրավիճակը հետևյալն է. գոյություն ունեցող պետության մի մասն անջատվում է և դառնում է նոր երկիր: Ըստ այդմ, Հնդկաստանի միջազգային կարգավիճակում չկա որևէ փոփոխություն, այն շարունակում է մնալ պետություն՝ պայմանագրերի բոլոր իրավունքներով և պարտավորություններով, և հետևաբար, ՄԱԿ-ի անդամակցության բոլոր իրավունքներով և պարտավորություններով: Անջատվող տարածքը՝ Պակիստանը, կլինի նոր երկիր, այն չի ունենա հին [նախկին] պետության իրավունքներն ու պարտավորությունները, և այն, իհարկե, չի ունենա [ժառանգի] անդամակցություն ՄԱԿ-ում»: From the viewpoint of international law, the situation is one in which a part of an existing State breaks off and becomes a new State. On this analysis, there is no change in the international status of India; it continues as a State with all the treaty rights and obligations, and consequently, with all the rights and obligations of membership in the United Nations. The territory which breaks off, Pakistan, will be a new State; it will not have the treaty rights and obligations of the old State, and it will not, of course, have membership in the United Nations.

ՄԱԿ-ի քարտուղարության իրավական պարզաբանումից միանշանակորեն կարելի է եզրակացնել, որ անջատվող երկիրը չի հանդիսանում նախկին պետության պայմանագրային իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը:

2. Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության հարցը.

Միջազգային իրավունքի ցանկացած հարցի քննարկման համար միջազգային իրավունքը որպես առաջնային աղբյուր է դիտարկում միջազգային կոնվենցիաները՝ լինի դա ընդհանուր կամ մասնահատուկ (international conventions, whether general or particular):

Այս տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության վերաբերյալ Վիեննայի (1978թ.) կոնվենցիան (The Vienna Convention on Succession of States in respect of Treaties, 1978) [հետայսու՝ Վիեննայի կոնվենցիա (1978)]: Թեև նշյալ փաստաթուղթը դեռևս մասնակիցների լայն ընդգրկում չունի, այնուհանդերձ այն խնդրո առարկա հարցի մեկնաբանության կարևորագույն մեկնակետն է, քանի որ իր մեջ է ամփոփել Միջազգային իրավունքի հանձնաժողովի (International Law Commission) տասնամյակների աշխատանքը և կուտակած փորձը: