Այս էջը սրբագրված է

обязательств, вытекающих из договоров и соглашений бывшего Союза ССР. Алма-Ата, 21 декабря 1991г.)

Ավելին, 1992թ. հուլիսի 6-ին ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախկին ԽՍՀՄ պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդության մասին» (Меморандум о взаимопонимании по вопросу правопреемства в отношении договоров бывшего СССР, представляющих взаимный интерес): Հուշագիրը մասնավորապես հստակեցնում է, որ ամեն մի երկիր ինքն է որոշելու յուրաքանչյուր պայմանագրին միանալ-չմիանալու հարցը՝ ելնելով պայմանագրի բնույթից և բովանդակությունից: «Այդ [նախկին ԽՍՀՄ] պայմանագրերին մասնակցելու հարցը կլուծվի ԱՊՀ յուրաքանչյուր երկրի կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, կախված յուրաքանչյուր կոնկրետ դեպքից, այս կամ այն պայմանագրի բնույթից և բովանդակությունից»: (Вопрос об участии в этих договорах [бывшего Союза ССР ] решается в соответствии с принципами и нормами международного права каждым государством-участником Содружества самостоятельно, в зависимости от специфики каждого конкретного случая, характера и содержания того или иного договора.)

Օրինակ, այդ հուշագրից հետո (13.08.1992թ.) Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացրեց (notified) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որ ինքը չի հանդիսանում ԽՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը, բացառությամբ մարդու իրավունքներին վերաբերող 3 պայմանագրերի:

3. Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հարցը.

Անհրաժեշտ է ընդգծել, որ «նախկին ԽՍՀՄ պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարման երաշխավորումը» չի կարող վերաբերել և չի վերաբերում Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերին մի շարք պատճառներով.

ա) Վերոհիշյալ պարտվորությունն ունի հստակ ժամանակային շրջանակ: Այն վերաբերում է միայն ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանին՝ 30 դեկտեմբերի 1922թ. – 26 դեկտեմբերի 1991թ.:

բ) Վերոհիշյալ պարտավորությունն ունի պայմանագրերի մասնակիցների (parties to treaties) հստակ սահմանափակում: Այն չի վերաբերում, այսպես կոչված ՀՍՍՀ կամ ՌՍՖՍՀ կնքած պայմա-