ԿԸ. Էրդողանի նախնիներն ու
Հայոց ցեղասպանությունը
Մի ֆրանսիացի հայտնի գրող իրավացիորեն ասում էր. «Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից»: Որևէ քաղաքական գործչի, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղի՞ց է նա գալիս: Առավել ևս դա կարևորվում է Էրդողանի. «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» նախադասությունից հետո:
Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայյիփ Էրդողանն (Recep Tayyip Erdogan) ունի քարթվելական ծագում, ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այդ մասին հայտարարել է նաև ինքը 2004թ. օգոստոսի 12-ին, Բաթումի կատարած այցի ժամանակ: Թուրքիայի ներկա վարչապետի մեծ հոր անունը նույնպես Ռեջեփ է եղել և նա մինչև 1878թ. բնակվել է Բաթումիի կողմերում գտնվող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում և բնակություն է հաստատում Ռիզե քաղաքում, որտեղ հայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ (Bagatlı Recep) մականունով: Նա զոհվել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1916թ., դեպի Ռիզե առաջացող ռուսական զորքերի դեմ կռվելիս:
Թեև Ռեջեփ Թայյիփը ծնվել է Ստամբուլում (1954թ. փետրվարի 26-ին) սակայն իր վաղ մանկությունը՝ մինչև 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզեում: Այստեղ նրա հայրը՝ Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերությունում: Մայրը՝ Թենզիլեն, տնային տնտեսուհի էր և զբաղված էր 5 երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակություն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն ավարտում է կրոնական դպրոց (İmam Hatip Lisesi): Արդեն ուսումնառության տարիներին՝ 16 տարե-