Այս էջը սրբագրված է

նակերտի պեղումներին: Դարեր շարունակ բերդի պարիսպների հսկայական ժայռաբեկորներն անսասան են եղել, որովհետև միմյանց նաև ագուցված են եղել ոչ մեծ հանգույցներով: Երբեմն փոքր հանգույցներն անհամամասնորեն մեծ դեր ունեն մեծ ժայռաբեկորների կյանքում:

Հայկական հարցի լուծումը, բայց ոչ երբեք՝ լուծման պատրանքը, ագուցող հանգույցի դեր կունենա ողջ Միջին արևելքի համար, հետևաբար էապես կնպաստի տարածաշրջանային կայունությանը:

10 հունվարի, 2010թ.