Այս էջը սրբագրված է

րաբերությունները: Եթե նա առանց Սևրի պայմանագրի վավերացման կատարել է Իրավարար վճիռը, ապաև այն ստորագրել և ԱՄՆ Մեծ կնիքով (The Great Seal of the USA) կնքել է տվել պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիին (Bainbridge Colby), ուրեմն կասկածի նշույլ իսկ չի եղել, որ վերոհիշյալ փաստաթղթերն իրարից անկախ են

6. 1926-27թթ. փորձ էր արվում ԱՄՆ Սենատում հավանության արժանացնել 1923թ. օգոստոսի 6-ի ԱՄՆ-Թուրքիա պայմանագիրը: Պայմանագրի վավերացման դեմ հիմնական խոչընդոտը Վիլսոնի Իրավարար վճիռն էր, ավելի ճիշտ՝ նրա ոտնահարումը Թուրքիայի կողմից: Թեև Սենատում նշյալ պայմանագիրը բազմաթիվ կողմնակիցներ ուներ, սակայն նրանցից որևէ մեկը երբեք կասկածի տակ չդրեց Իրավարար վճռի վավերականությունը կամ այդ վճռի հայցադիմումի օրինականությունը: Եզրափակելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ ամփոփումը.

  1. ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը և Սևրի պայմանագրի վավերացումն իրար հետ կապ չունեցող 2 տարբեր հարցեր են:
  2. Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները Իրավարար վճռի գործադրաման համար սահմանել են նշյալ պայմանագրի վավերացումից անկախ ելակետային ժամկետ:
  3. Հայցադիմումի վավերականության համար բավարար է միայն պետությունների լիազոր ներկայացուցիչների ստորագրությունը:
  4. Վիլսոնի Իրավարար վճռի վավերականության հարցը, նրա գոյության 90 տարվա ընթացքում, երբևէ չի վիճարկվել և հարցականի տակ չի դրվել:

Հղումներ և ծանոթագրություն

  1. James W. Gerard. Armenia, Russia and the Lausanne Treaty, p. 166. In the book: The Lausanne Treaty, Turkey and Armenia, NY, 1926.
  2. Soviet Treaty Series, v. I (1917-28) (compl. & ed. by Shapiro L.), Washington, 1950, p. 137. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1928-1923թթ [խմբ. Ջ. Կիրակոսյան], Երևան, 1972, էջ 523:
  3. Չարիկով Նիկոլայ Վալերևիչ (Чарыков Николай Валерьевич), Ռուսաստանի կայսրության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Պոլսում (25 մայիսի, 1909 – 26 փետրվարի, 1912).
  4. Arbitration Agreement between the Imperial Russian Government and the Imperial Ottoman Government, signed at Constantinople July 22/ August 4, 1910, American Journal of International Law, vol. 7, No. 1, Supplement: Official Documents (Jan., 1913), pp. 62-67.
12 ապրիլի, 2010թ.