Այս էջը սրբագրված է

հանջում է, որ ժողովորդը, էթնիկ կամ քաղաքական փոքրամասնությունը չզրկվի իր բնական իրավունքից, հատկապես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից, կամ իրավահավասար վերաբերմունքից՝ անկախ ցեղախմբից, գույնից, դասակարգից, քաղաքական համոզմունքից, կաստայից կամ դավանանքից:»

Օրենքի միջոցով համաշխարհային խաղաղություն [հաստատելու] Իրավաբանների համաշխարհային առաջին համաժողովը (The First World Conference of Lawyers on World Peace through Law) իր Օրենքի համաշխարհային տիրապետության գլխավոր սկզբունքների հռչակագրի (Declaration of General Principles for a World Rule of Law) (Աթենք, 06.07.1963թ.), մեջ հռչակեց հետևյալը. «Որպեսզի օրենքի գերիշխանության ներքո հաստատվի իրավական արդյունավետ համակարգ, որը կբացառի ուժի գործադրումը, մենք հայտարարում ենք, որ ... (6) ինչպես հռչակված է ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ, աշխարհի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն օրենքի գերիշխանության հիմնարար սկզբունք է»:

Ինքնորոշման սկզբունքի զարգացումն Արդարության միջազգային դատարանի միջոցով

Ինքնորոշման իրավունքը վերահաստատվել է միջազգային դատարանի վճիռներով: Օրինակ, Հարավ-արևմտյան Աֆրիկային (South-West Africa Cases) վերաբերող դատական գործերում (26 դեկտեմբերի, 1961թ. և 18 հուլիսի, 1966թ.) դատավոր Ներվոն (Nervo), իրավահավասարության և ազատության հայեցակարգի վերաբերյալ իր համոզումն է արտահայտել հետևյալ կերպ. «քանի դեռ ամբողջ աշխարհի ժողովուրդները չեն հասել ինքնորոշման և անկախության իրենց նպատակին, մենք պիտի ոգեշնչենք ժողովուրդների երազանքն ու վարքն այդ ուղղությամբ»:

Միջազգային դատարանն իր Արևմտյան Սահարային վերաբերող (Western Sahara Case) (16 հոկտեմբերի, 1975թ.) խորհրդատվական կարծիքի մեջ վերահաստատել է «ինքնորոշման իրավունքի վավերականությունը» միջազգային իրավունքի մեջ:

Ինչպես նաև, Միջազգային դատարանի Արևելյան Թիմորին վերաբերող (Պորտուգալիան ընդդեմ Ավստրալիայի) 1995թ. հունիսի 30ի որոշումը [պարբ. 29] վերահաստատել է ՄԱԿ-ի կանոնակարգով և նույն դատարանի իրավական փաստաթղթերով ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես «ժամանակակից միջազգային իրավունքի էական սկզբուքներից մեկը»: