Այս էջը սրբագրված է

խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրների անկախությունը: Ըստ էության մինչ այդ՝ 1918թ. մայիսից մինչև 1920թ. հունվարը, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները, ժամանակակից լեզվով ասած, միայն ինքնահռչակ հանրապետություններ էին: Կարևոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը հստակ նախապայման ուներ՝ Հարավային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշվելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակումից (1918թ. մայիս) մինչև դրանց ճանաչման սկիզբը (1920թ. հունվար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը ճանաչված չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա, այլև Ադրբեջանի Հանրապետությունը երբևէ Լեռնային Ղարաբաղի վրա չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, Ղարաբաղը շատ ավելի արդյունավետ վերահսկվում էր տեղում ձևավորված հայկական իշխանությունների և ուժերի կողմից:

Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդեն մեկ ամիս հետո՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է՝ Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի գծվեին՝ «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data):[1] Ի դեպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապես պայմանավորված էին այս որոշումով՝ Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացվեց (բռնազավթվեց, ռազմակալվեց) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից, և նշյալ պետությունները դադարեցին

  1. United States National Archives, Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7.