Այս էջը սրբագրված է

ՁԸ. Հարցազրույց 7օր.am-ին


– Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 18-ին ղարաբաղ-արդբեջանական փմշան գծում արձանագրված ադրբեջանական սադրանքը։

– Դիվանագիտությունը միայն բանակցային գործընթացը չէ, այլև բոլոր հնարավոր ճնշման լծակների կիրառումը հակառակորդ կողմի վրա: Այս տեսանկյունից Ադրբեջանը ներկայումս զինված բախումներն ընկալում է որպես հայկական կողմի վրա լրացուցիչ ճնշման լծակ: Իսկ ինչո՞ւ է հիմա Արդրբեջանը գնում նման քայլերի: Որովհետև կա իրավիճակի որակական փոփոխություն: Առաջինը՝ արտաքին քաղաքական՝ դա Թուրքիայի հարաճուն ներգրավվածությունն է Հարավային Կովկասում: Սա տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների հետևանքներից մեկն է, որի մասին շատերս զգուշացնում էինք: Երկրորդը՝ ներքաղաքական, բայց դարձյալ արտաքին քաղաքական դրսևորմամբ: Քանի որ Հայաստանի իշխանությունները ժողովրդային հենարան չունեն, բնական է, որ շատ խոցելի են արտաքին ուժերի համար: Իհարկե, Հայաստանը երբեք էլ չի փայլել ժողովրդավարությամբ, անգամ այն ժամանակահատվածում, որը ոմանք անվանում են «ժողովրդավարության կղզյակ» լինելու տարիներ: Ժողովրդավարության բացակայությունը քաղաքական հիվանդություն է: Հիվանդության նման էլ այն սովորական իրավիճակում կարող է քեզ չնեղել, սակայն լարված իրավիճակներում ի հայտ է գալիս:


– Համամի՞տ եք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական«ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց և իր կամքն է թելադրում ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացում։

– Այսօրվա պայթյունավտանգ իրականությունը հենց այդ անհեռատես, քաղաքականապես չհիմնավորված և օրիորդորեն միամիտ նախաձեռնության արդյունքն է: Դեռևս տարիներ առաջ ես Հայաստանի բարձրագույն իշխանությանը ծրագիր էի ներկայացրել, որի բուն նպատակը, Թուրքիայի դեմ զանազան իրավական և քաղաքական խնդիրներ հարուցելով, Թուրքիային հնարավորինս մեր տարածաշրջանից մեկուսացված պահելն էր, քանի որ համոզված եմ. ՀՀ և ԼՂՀ միասնական անվտանգությունը պայմանավորված է հայթուրքական և ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերություններով: Այսօր, ցավով եմ արձանագրում, իրականացվում է լրիվ հակառակ