Այս էջը սրբագրված է

ՂԲ.Հարցազրույց 7օր.am բլոգին


Արփի Բեգլարյան (Ա.Բ.) – ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե հաշվի առնելով արտաքին ոլորտում և հատկապես միջազգային կազմակերպություններում ՀՀ իշխանությունների ոչ համարժեք քայլերը՝ ՀԱԿ-ը բանաձև է նախագծել, որը ՀՀ ԱԳՆ-ն կարող է ներկայացնել միջազգային ատյաններում (www.7or.am/hy/news/2010-09-14/17573/)։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ այս առաջարկը և որքանո՞վ եք հավանական համարում, որ իշխանությունները կսեղմեն Կոնգրեսի «մեկնած ձեռքը»։

Ա.Պ. – Ես ձեռնպահ կմնամ ՀԱԿ-ի ներկայացրած բանաձևի բուն նախագծի քննարկումից, թեկուզև այն պատճառով, որ դրա մանրամասներին ծանոթ չեմ: Սակայն ներկայացման ձևը և հիմնավորումները («Տեսնելով արտաքին գերատեսչության անգործությունը, իշխանությունների անգրագիտությունն ու ոչ կոմպետենտությունը՝ ՀԱԿ-ը ստիպված այդ ֆունկցիաները վերցնում է իր վրա»), ակնհայտորեն իշխանություններին այդ նախագիծն ընդունելու որևէ հնարավորություն չեն թողնում: Ավելին, եթե իշխանությունները թերևս մտածում էին հակաբանաձևերի մասին, ապա ՀԱԿ-ի նման քայլից հետո նրանց գործունեության դաշտը խիստ նեղանում է, քանի որ իշխանությունները երբեք չեն ուզի, որ իրենց որևէ քայլ մեկնաբանվի որպես թելադրանքի արդյունք:


Ա.Բ. – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը միջազգային ամբիոններում։

Ա.Պ. – Այնպես, ինչպես որևէ այլ ոլորտում՝ կրթության, առողջապահության, բնապահպանության, բանակաշինության, սոցիալական արդարության և այլն: Ինչո՞ւ եք կարծում, որ արտաքին քաղաքականությունը կարելի է մեկուսացնել հասարակական այլ ոլորտներից: Քանի դեռ քաղաքական որոշումները անձնավորված են լինելու, այսինքն՝ բխելու են մեկ անձից և ծառայելու են մի խումբ մարդկանց անձնական շահերին, միջազգային ամբիոններում մենք հաջողություններ չենք ունենալու: Ես ինքս բազմաթիվ անգամներ հանդես եմ եկել միջազգային ատյաններում, մասնավորապես Արդարության միջազգային դատարանում (International Court of Justice), որի վճիռները, ի տարբերություն ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևերի, կատարման համար պարտադիր են, հարցերը բարձրացնելու օգտին: Մանսավո