Այս էջը սրբագրված է

րապես ՄԱԿ-ի որևէ կառույցի միջոցով մենք կարող ենք հանդես գալ հարցումով՝ արդյոք Արբեջանական Հանրապետության տիտղոսը երբևէ ամրագրված եղե՞լ է և է՞ ԼՂՀ տարածքի վրա:

Ա.Բ. – Վտանգներ տեսնո՞ւմ եք այդ ոլորտում և հատկապես ներկայացված բանաձևերում։

Ա.Պ. – Ինքնին ՄԱԿ-ի վեհաժողովի մեկ բանաձևը վտանգավոր չէ: Սակայն այդ և նման բանաձևերը արագ բազմանալու հատկություն ունեն և դրանով իսկ հասարակական վերաբերմունքի հենք ու քաղաքական մոտեցումների հիմք են ստեղծում: Ցանկացած նման բանաձև պետք է հնարավորինս կանխվի կամ հակակշռվի այլ բանաձևով:

Ա.Բ. – ԵԱՀԿ համանախագահների վերջին այցն ինչպե՞ս եք գնահատում։

Ա.Փ. – ԵԱՀԿ համանախագահներն իրենց հացն են վաստակում: Իրենք ունեն որոշակի լիազորություններ և պարտականություններ, դրա համար ստանում են համապատասխան աշխատավարձ, հետևաբար պիտի աշխատեն: Աշխատանքի ամենաերևացող կողմը այցերն են, հետևաբար դրանք պարբերաբար կրկնվում են: Սակայն պետք է ուշադրություն դարձնել առնվազն մի հանգամանքի՝ համանախագահները հարց լուծող չեն, նրանք նման լիազորություններ չունեն, նրանք ընդամենը միջնորդներ են, այսինքն՝ խոսք տանող-բերող են: Որպես միջազգային կառույցի ներկայացուցիչներ՝ նրանք պարտավոր են, կրկնում եմ, պարտավոր են առաջնորդվել միջազգային օրենքով: Այսինքն, պիտի հասնեն միջազգային օրենքով Արևելյան Կովկասի հայությանը վերապահված իրավունքի՝ ինքնորոշման կենսագործմանը: Ցավոք, նրանք ավելի շատ առաջնորդվում են քաղաքական շահերով ու նավթի հոտով և հաճախ են անում իրենց լիազորությունները գերազանցող ու միջազգային իրավունքին հակասող հայտարարություններ:

Ա.Բ. – Մինչև տարեվերջ արցախյան հարցում նոր զարգացումներ ակնկալո՞ւմ եք, թե՝ ոչ։

Ա.Պ. – Ո՛չ, չեմ ակնկալում: Ադրբեջանը չի գնա մեծ պատերազմի մի շարք պատճառերով: Նախկին պատճառներին ներկայումս կարելի է ավելացնել Ադրբեջանի ներսում զանազան էթնիկ խմբերի աշխուժացումը: Լեզգինները, թալիշները, թաթերը և այլք