Այս էջը սրբագրված է

ՂԹ. Իննսունամյա մոլորություն կամ

Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ – 2

/Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցին ընդառաջ/

1920թ. նոյեմբերի 24-ին ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ալեքսանդրապոլ: Հաջորդ օրը պաշտոնապես սկսվեցին խաղաղության բանակցությունները քեմալականների և հայոց պատվիրակության միջև: Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Պատվիրակության լիազոր անդամներն էին նաև ֆինանսների նախկին նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը, Կարսի նախկին նահանգապետ Ստեփան Ղորղանյանը: Պատվիրակության ընդհանուր կազմում կար 16 հոգի:

Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին (3 դեկտեմբերի, 1920թ.) ՀՀ պատվիրակության լիազորությունների կամ ավելի ճիշտ լիազորությունների բացակայության մասին ես արդեն գրել եմ: Հիմա հարկ է անդրադառնալ Թուրքիայի անունից հանդես եկողների կարգավիճակին և տեսնել արդյո՞ք այդ պատվիրակությունը միջազգային իրավունքի և թուրքական պետության սահմանադրության տեսանկյունից լիազորված էր վարելու որևէ բանակցություն ու ստորագրելու որևէ պայմանագիր, թե՝ ոչ:

Մինչ, այսպես կոչված, թուրքական պատվիրակությանն անդրադառնալը մի հստակեցում. անհրաժեշտ է ընդգծել, որ թուրքական բառն այստեղ գործածվում է զուտ էթնիկ և ոչ քաղաքական իմաստով, քանի որ մինչևիսկ այդ պատվիրակության անդամներն իրենք իրավացիորեն իրենց չէին համարում Թուրքիայի պետության ներկայացուցիչներ: Պայմանագրի նախաբանում խնդրո առարկա պատվիրակությունն անվանված է ոչ թե Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի կամ դրանց կառավարության պատվիրակություն, այլ ընդամենը Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն (Türkiye Büyük Millet Meclisi Hükümeti, ինչպես պայմանագրի թուրքերեն օրինակում է, կամ Le Gouvernement de la Grande Assemblée Nationale de Turquie, ինչպես ֆրանսերեն օրինակում է): Սա մի կազմակերպություն էր, որ ստեղծվել էր Թուրքիայի ռազմական հետախուզության կողմից (որի ղեկավարը 1912-1914թթ. հենց նույն Քյազիմ Կարաբեքիրն էր) ստեղծված Կարակոլ (Karakol) կազմակերպության և նույն կառույցի հրահրումով և աջակցությամբ ստեղծված, այսպես կոչված, Ազգային պաշտպանության (Mudafaa-i Milliye) [The National Defense Group] զանազան