Այս էջը սրբագրված է

(երկուսն էլ թուրքական հետախույզներ Բրիտանական բանակում, որոնք առիթներ էին ունեցել Քեմալին հանդիպելու և խիստ քեմալամետ էին) գրում էին, որ Քեմալի նախնիները իսպանական հրեաներ էին (Spanish-Jewish ancestry) և նա ծագումով, ինչպես իրենք էին գրում՝ «նույնիսկ արյամբ օսմանցի [տվյալ դեպքում՝ թուրք] չէ» (Not even of Osmanli blood.)

Այս փաստն անցյալ դարի 20-ական թվականներին այնքան տարածված էր, որ երբևէ կասկածի տեղիք չի տվել: Պատահական չէ, որ 20-րդ դարի մեծագույն պատմաբաններից մեկը՝ Արնոլդ Թոյնբին (Arnold Toynbee), նույնպես կարծում էր, որ Մուստաֆա Քեմալը հրեական (դյոնմե) ծագում ունի: Քեմալի դյոնմե ծագման մասին է վկայում նաև ծպտյալ հրեաների (crypto-Jews) կյանքի մի այնպիսի իրազեկ անձնավորություն, ինչպիսինն էր Ամերիկայի հրեական կոնգրեսի (American Jewish Congress) երկարամյա նախագահ (1958-66թթ.) Ջոակիմ Պրինցը (Joachim Prinz, 1902-1988): Ահա թե ինչ է նա գրում. «Այն հեղափոխության առաջնորդների մեջ, որի արդյունքում Թուրքիայում ի հայտ եկավ ավելի ժամանակակից կառավարում, կային Ջավիդ բեյը և Մուստաֆա Քեմալը: Երկուսն էլ կարծրահավատ դյոնմե էին: Ջավիդ բեյը դարձավ ֆինանսների նախարար; Մուստաֆա Քեմալը դարձավ նոր վարչախմբի ղեկավարը և ընդունեց Աթաթուրք անունը: Նրա հակառակորդները, շահարկելով նրա դյոնմե լինելը, փորձում էին նրան պաշտոնանկ անել, բայց առանց հաջողության: Չափից ավելի շատ երիտթուրքեր կային նոր կազմավորված հեղափոխական Կաբինետի մեջ, որոնք աղոթում էին Ալլահին, սակայն որպես իրենց իսկական մարգարե ունեին Զմյուռնիայի մեսիա Շաբտայ Ցվիին»:

Այն, որ Քեմալը հրեական ծագում ունի, լայնորեն տարածված համոզում էր նաև Թուրքիայի բնակչության մեջ: Սալոնիկցի հրեաները միշտ էլ համոզված էին, որ Մուստաֆա Քեմալը դյոնմե է: Առ այսօր հրեաներն այդ կարծիքին են: Մուստաֆա Քեմալի անունը կարելի է գտնել Հրեական առցանց գրադարանի (Jewish Virtual Library) ցանկերում, որտեղ ի մի են բերված տեղեկություններ հրեա կամ հրեական ծագումով հայտնի մարդկանց մասին:

Նույն համոզումն ուներ և ունի նաև թուրք բնակչությունը: Պահպանվել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության 1933թ.-ի մի հետաքրքիր զեկուցագիր: Բնակչության հարցումները ցույց են տվել, որ հարցվածներից շատերը կարծել են, որ երկիրը պատուհասող