Այս էջը սրբագրված է

րում մի կարևոր շեշտադրում անել. ի տարբերություն հայաստանաբնակ ադրբեջանցիների, որոնց զգալի մասը շարժական գույքն իր հետ տարավ, իսկ անշարժ գույքի դիմաց հատուցում ստացավ ՀՍՍՀ կառավարության կողմից, ադրբեջանահայությունն իրենից ապօրինաբար խլված իր գույքի դիմաց երբևէ որևէ հատուցում չի ստացել: Անհրաժեշտ է ընդգծել, որ սեփականության պաշտպանությունն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1952թ. մարտի 20-ի արձանագրության 1-ին հոդվածում: Կարծում եմ այսօր ադրբեջանահայությունից 1990թ.-ից հետո խլված գույքի մասին դեռ խոսողներ կլինեն:

Ես առավելապես ուզում եմ անդրադառնալ հարակից մեկ այլ հարցի, որն անարդարացիորեն դուրս է մղված մեր ուշադրության դաշտից: Նախ ուզում եմ հիշեցնել, որ ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. հոկտեմբերի 18-ի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին հանրապետության ուղղակի իրավահաջորդը: Ըստ այդմ, չեղյալ են հայտարարվել սովետական տիրապետության ժամանակահատվածում ընդունված իրավական ակտերը և վերականգնվել է նախասովետական իրավական վիճակը: Սա նշանակում է, որ Բաքվի նավթահանքերը և նրանց հարակից գազի հանքերը մասնավոր սեփականություն են, և նրանց շահագործումը Բաքվի ներկա իշխանությունների կողմից անօրինական է: Անօրինական է նաև հայազգի անհատներին և կազմակերպություններին պատկանող հազարավոր շենքերի ու կառույցների օգտագործումը Բաքվի ներկա իշխանությունների և անհատների կողմից: Սովետական իշխանության տարիներին վերոհիշյալ սեփականությունները պետականացվել են սովետական դեկրետներով, որոշումներով և այլն: Ես հիմա չեմ քննարկի, թե ինչքանով են օրինական եղել այդ իրավական ակտերը: Պարզապես ուզում եմ շեշտել՝ չեղյալ հայտարարելով սովետական շրջանը, այն է՝ նաև այդ շրջանում ստեղծված իրավական հիմքերը, այսօր Բաքուն սեփականության հարցում ստեղծել է իրավական վակուում: Հետևաբար, Բաքվի իշխանությունները կամ պետք է նշյալ սեփականությունները վերադարձնեն օրինական տերերին կամ, եթե ուզում են դրանք ազգայնացնել, պիտի վճարեն համարժեք, կրկնում եմ համարժեք, հատուցում: Հեղափոխությունների և հեղափոխական բռնազավթումների ժամանակները վաղուց են անցել: Առանձնակի ուզում եմ ընդգծել, որ սա մեզ համար ոչ միայն որոշ ընտանիքների