Այս էջը սրբագրված է

որպես միջազգային իրավունքի մեկ միասնական սուբյեկտ: Բազմաթիվ վկայություններ կան՝ օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերը ՍՍՀՄ մասնակցությամբ: Հետևաբար, միևնույն պետության սուբյեկտների փոխադարձ պարտավորությունները չեն կարող դիտարկվել որպես միջպետական պարտավորություններ:

Սակայն ենթադրենք, որ հիշյալ փաստաթուղթն օրինական է: Տեսնենք ինչ է ասում այն «սահմանների անձեռնմխելիության» մասին: Փաստաթղթի 5-րդ հոդվածը հայտարարում է. «Բարձր պայմանավորվող կողմերը Համագործակցության շրջանակում ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Նրանք երաշխավորում են Համագործակցության շրջանակում սահմանների բաց լինելը, քաղաքացիների տեղաշարժի և տեղեկատվության փոխանցման ազատությունը»: (Высокие Договаривающиеся Стороны признают и уважают территориальную целостность друг друга и неприкосновенность существующих границ в рамках Содружества. Они гарантируют открытость границ, свободу передвижения граждан и передачи информации в рамках Содружества.)

Նախ ասեմ, որ պայմանավորվածություններ պարունակող բոլոր փաստաթղթերը, սկսած թաղապետարանի հետ ձեր ստորագրած կոնտրակտից, վերջացած միջպետական փաստաթղթերով, ամբողջական փաստաթղթեր են: Այսինքն, միևնույն փաստաթղթի մեջ ներառված պայմանավորվածությունները փոխկապակցված են և գործում են միասնաբար: Օրինակ, եթե կողմերից մեկը, ասենք՝ թաղապետարանը, պարտավորվում է ծառայություններ մատուցել, ապա մյուս կողմը, դիցուք՝ շենքի բնակիչը, պարտավորվում է դրա դիմաց վճարել: Կամ հակառակը: Բնականաբար, եթե կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, ապա ինքնըստինքնյան մյուս կողմն ազատվում է իր պարտավորություններից: Նույնը միջպետական հարաբերություններում է:

Հիմա հասկանանք՝ ինչ է ասում վկայակոչված հոդվածը: Այո՛, այն ասում է, որ կողմերը «ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Սակայն միաժամանակ նույն հոդվածն ասում է. «Նրանք երաշխավորում են ... սահմանների բաց լինելը, քաղաքացիների տեղաշարժի և տեղեկատվության փոխանցման ազատությունը»: Հստակ է, որ «տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության» ճանաչումը պայմանավորված է «սահմանների բաց լինելով և քաղա-