Այս էջը սրբագրված է

Սակայն արդյո՞ք ազատագրված տարածքների հանձնումը երաշխավորում է խաղաղություն: Իհարկե՝ ոչ: Իմ խորին համոզմամբ այն ավելի է հավանական դարձնում պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից: Եվ հակառակի նման, չկա և չի լինելու նախկին 23 հազարանոց զորաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թեև, արդարության համար պետք է նշել, որ որևէ զորաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տևական չի լինելու: Մյուս գործոններին չեմ էլ անդրադառնում՝ այնքան ակնհայտ են տարբերությունները:

Հիմա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսված է նման դեպքի համար: Դեռ ժամանակին հենց այսօրվա քաղաքական մեծավորները որոշել էին. Անդրկովկասի երկրներին տրվում էր խիստ սահմանափակ ժամանակահատված (որն ավարտվել է 22.11.1920թ.) փոխադարձ համաձայնությամբ սահմանավեճերը կարգավորելու համար: Փոխադարձ համաձայնությամբ հարցերը չլուծվելու պարագայում սահմանները որոշվում են Ազգերի լիգայի (ներկայումս՝ ՄԱԿ) հովանու ներքո գործող հանձնաժողովի իրավարարությամբ (arbitration) «սկզբունքորեն հիմք ընդունելով ազգագրական տվյալները» (taking into account, in principle, of ethnographical data):[1] Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկվել 2 տարբերակով՝ նախնական (հիմք ընդունելով 1920թ. տարեվերջի ազգագրական տվյալները), որով ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր ՀՀ մաս: Սակայն ՀՀ-ն Ադրբեջանին է զիջում մերձարաքսյան որոշ տարածքներ: Կամ, հաշվի առնելով վերջին 90 տարվա զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով ՀՀ-ին են անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը ՀՀ-ն զիջում է Ադրբեջանին:

Այսօր ակնհայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին և քաղաքական չափազանց փափկանկատությանը, հայտնվել է փակուղու մեջ: Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դյուզն իսկ զիջման: Ըստ էության, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ-ն ուներ մինչև 1988թ.: Այստեղ պետք է շեշտել, որ միջազգային հանրությունը, հանձինս միջնոր-

  1. Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, signed by representatives of British Empire, France, Italy, Japan. In: Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson (prepared by A. Papian), Yerevan, 2011, p. 106.