Այս էջը սրբագրված է

րի կամ գրավված բնակավայրերի բնակչության կոտորածն ու ստրկացումը: Դա պատմության ցավալի, անգամ դատապարտելի, ընթացքն էր, սակայն այդ երևույթները երբեք չեն դիտարկվել որպես անօրինական, առավել ևս որպես հանցագործություն, քանի որ չեն եղել դրանք և նման արարքներն օրենքից դուրս հայտարարող միջազգայնորեն ճանաչված իրավական պայմանավորվածություններ և պարտավորություններ: Մինչև 1899թ., այսինքն մինչև Հաագայի 1-ին համաժողովը, պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության, ինչպես նաև կռվողների, հարցը դիտարկվել է որպես հակամարտության կողմերի կամ խնդրո առարկա երկրի ներքին հարց: Նշյալ հարցերի վերաբերյալ իրավական գնահատականներ կարող էին տրվել միայն ներքին օրենսդրության տեսանկյունից կամ երկկողմ համապատասխան փաստաթղթերի և պայմանավորվածությունների հիման վրա, եթե իհարկե այդպիսիք կային: Եվ միայն 1899թ. հուլիսի 28-ին Հաագայում ստորագրված Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ երկրորդ միջազգայնագրի (կոնվենցիայի) (Convention (II) with Respect to the Laws and Customs of War on Land) 1900թ. սեպտեմբերի 4-ին ուժի մեջ մտնելուց հետո էր, որ “ազգաբնակչությունը և կռվողները” (populations and belligerents) դրվեցին միջազգային իրավունքի պաշտպանության և իրավասության ներքո: 1899թ. վերոհիշյալ միաջազգայնագրի նախաբանում ամրագրված է հետևյալը. “Մինչև պատերազմի մասին ավելի ամբողջական վարքականոնի ընդունումը, Բարձր պայմանավորվորող կողմերը հարկ են համարում հռչակել, որ այն դեպքերում, որոնք ներառված չեն նրանց կողմից ընդունված Կանոնակարգի մեջ, ազգաբնակչությունը և կռվողները մնում են միջազգային իրավունքի այն սկզբունքների պաշտպանության և իրավասության ներքո, որոնք բխում են քաղաքակիրթ ազգերի միջև հաստատված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և հանրային խղճի պահանջներից:” (Until a more complete code of the laws of war is issued, the High Contracting Parties think it right to declare that in cases not included in the Regulations adopted by them, populations and belligerents remain under the protection and empire of the principles of international law, as they result from the usages established between civilized nations, from the laws of humanity, and the requirements of the public conscience.) Ի միջի այլոց, Հաագայի համաժողովի կողմից ամրագրված վերոհիշյալ իրավական դրույթը միջազգային իրավունքում հայտնի է