Այս էջը սրբագրված է

Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճռի և առդիր զեկույցի, ինչպես նաև հարակից պաշտոնական փաստաթղթերի ամբողջական հրապարակմանը: Պետք է հետևողական աշխատանք իրականացնել այդ հարցի մասին հանրությունն իրազեկելու և տեղեկացնելու ուղղությամբ:

բ. Միջին փուլ. Այս փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել միջազգային իրավունքի, դատական վարույթի և ընթացակարգերի հեղինակավոր մասնագետների, փորձառու գործող իրավաբանների: Փուլի վերջնական արդյունքը պետք է լինի իրավագիտության տարբեր ոլորտների խորագետների մասնակցությամբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործի պատրաստումն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ): Այս փուլում նպատակահարմար կդառնա համահայկական ներկայացուցչական կառույցի գումարումը: Կկարևորվի հարցն ուսումնասիրող, հետամտող և հանրայնացնող մասնագիտացված կենտրոնի ստեղծումը:

գ. Վերջնական փուլ. Դատական հայցի առաջադրման և դատընթացի սկզբնավորման այս փուլում պետք է ապահովել ՀՀ՝ որպես հայոց պահանջատիրության հիմնական իրավունքների առաջնային կրողի լիակատար ընդգրկումը գործընթացի մեջ: Հասնել այն բանին, որ ԹՀ կողմից միջազգային իրավունքը ոտնահարելու և ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հարցն ներառվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի օրակարգ (տվյալ կառույցի Կանոնակարգի #36 հոդվածի 2-րդ կետի շրջանակում): Փուլի վերջնական արդյունքը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ՄԱԿ-ի Կանոնակարգի #34 և

  1. 35 հոդվածների շրջանակում) ԹՀ ստանձնած միջազգային

պարտավորությունների չկատարման հետևանքով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների հարցի քննարկումը, ինչպես նաև գործնական քայլերի նախաձեռնումն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Այսինքն՝ միջազգային օրենքի շրջանակում պարտադրել ԹՀ-ին, ինչպես նաև այլ հանձնառու երկրներին, կյանքի կոչելու ստանձնած պարտավորությունները, որոնք մասնավորապես ներառված են Վիլսոնի՝ 22 նոյեմբերի 1920թ. իրավարար վճռի մեջ, և ապահովելու միջազգային օրենքի լիակատար իրագործումը տարածաշրջանում և օրենքի ոտնահարման հետևանքով առաջացած հետևանքների ամբողջական հաղթահարումը: