Այս էջը սրբագրված է

պարտավորություն է և անխուսափելի քաղաքական հանձնառություն: Ըստ այսմ.

  • Քանի որ Բրիտանական կայսրության վարչապետը, իր համաձայնությունը տալով Իրավարար վճռի՝ 26.04.1920 թվակիր հայցադիմումին, հանդես էր գալիս այդ ժամանակ Բրիտանական կայսրությանը մաս հանդիսացող կամ նրա քաղաքական ենթակայության տակ գտնվող բոլոր երկրների անունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավահաջորդ երկիրը շարունակում է կրել տարածքի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը, ուստի ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է (legally binding document) ներկայիս Միացյալ Թագավորության և Բրիտանական կայսրության իրավահաջորդ բոլոր երկրների համար: (Այս երկրների ցանկը տե՛ս՝ հավելված I, սյունակ 3):
  • Քանի որ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետը, իր համաձայնությունը տալով Իրավարար վճռի՝ 26.04.1920 թվակիր հայցադիմումին, հանդես էր գալիս այդ ժամանակ Ֆրանսիայի երրորդ հանրապետությանը մաս հանդիսացող կամ նրա քաղաքական ենթակայության տակ գտնվող բոլոր երկրների անունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավահաջորդ երկիրը շարունակում է կրել տարածքի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը, ուստի ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է Ֆրանսիայի Հանրապետության և Ֆրանսիայի 3-րդ հանրապետության իրավահաջորդ բոլոր երկրների համար (հավելված I, սյունակ 4):
  • Քանի որ Դաշնակից ուժերի (Անտանտ) Գերագույն խորհուրդը՝ Մեծ եռյակը, լիազորված էր հանդես գալու և հանդես էր գալիս բոլոր դաշնակից ուժերի անունից, ուստի ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.), կատարված նաև Իրավարար վճռի 26.04.1920 թվակիր հայցադիմումի հիման վրա, հանդիսանում է կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ Դաշնակից ուժերի և նրանց իրավահաջորդ բոլոր երկրների համար (հավելված I, սյունակ 5):
  • Քանի որ ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարվել է նաև Սևրի դաշնագրի (10.08.1920թ.)