Այս էջը սրբագրված է

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Մոդուս վիվենդի

կենտրոնի ղեկավար

ara.papian@gmail.com

www.wilsonforarmenia.org

Աշխատանքային գործունեությունը
• 2000-2006թթ. – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում:
• 1999-2000թթ. – ՀՀ արտգործնախարարության խոսնակ, Հասարակության հետ
հարաբերությունների վարչության պետ:
• 1997-99թթ. – ՀՀ ԱԳՆ անվտանգության համագործակցության բաժնի վարիչ:
• 1995-97թթ. – Ռումինիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, ՀՀ գործերի

ժամանակավոր հավատարմատար:
• 1994-95թթ. – ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ:
• 1992-93թթ. – Իրանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
• 1992թ. – երկրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի, ապա Իրանի բաժնում:
• 1989-91թթ. – դասախոս Կիպրոսի Մելքոնյան կրթահամալիրում:
• 1981-82թթ. և 1984-86թթ. – զինվորական թարգմանիչ Աֆղանստանում:

Կրթությունը
• 1999թ. – ավարտել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի «Հանրային
դիվանագիտության» դասընթացը:
• 1998թ. – ավարտել է ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան (Հռոմ, Իտալիա):
• 1994թ. – գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ
դիվանագիտական ակադեմիան (Մոսկվա):
• 1989թ. – ավարտել է ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
• 1984թ. – գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը՝
իրանագիտություն մասնագիտությամբ:

Այլ տեղեկություններ
• Ծնվել է 1961թ. հունիսի 6-ին, Երևանում:
• Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Նարեկ և Տարոն:
• Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն և հունարեն լեզուներին:
• Ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի աստիճան (2001թ.-ից):
• Որևէ կուսակցության անդամ չէ և չի եղել:
• Պարգևատրվել է մարտական 7 շքանշանով և մեդալով:
• 2006թ. պարգևատրվել է Կանադայի ԱԳՆ «Corps Diplomatique» մեդալով:
• 2006թ. պարգևատրվել է Կանադայի Հայոց առաջնորդարանի Հովհան Մանդակունի շքանշանով:
• 2005թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (ABI) կողմից ճանաչվել է «Տարվա մարդ» (Man of the Year 2005):
• 1988-89թթ. – ղեկավարել է Աֆղանստանի պատերազմի հայ մասնակիցների
միությունը: