Այս էջը սրբագրված է

ման համար: Հետևաբար ինքնորոշման մերժումը բարեկամությունը խաթարող և համընդհանուր խաղաղությունը սասանող քայլ է:

Ի լրումն, ՄԱԿ-ի կանոնակարգը (Հոդված 24, կետ 2) միանշանակորեն շեշտում է, որ «Այս պարտականությունները [իմա՝ խաղաղության և անվտանգության պահպանումը] կատարելիս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պիտի գործի Միավորված ազգերի նպատակներին և սկզբունքներին համապատասխան»:

Այսինքն, Անվտանգության խորհուրդը պարտավորված է խաղաղության և անվտանգության պահպանումը զուգորդել և իրականացնել ժողովուրդների ինքնորոշման ճանապարհով, քանզի վերջինս հանդիսանում է ՄԱԿ-ի հռչակած նպատակներից մեկը:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանմանը, ապա նման հասկացություն ներառված չէ ՄԱԿ-ի նպատակների կամ սկզբունքների մեջ: ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 2-րդ, կետ 4) խոսում է միայն միջազգային հարաբերություններում, արտաքին ուժի կողմից զավթումի ճանապարհով, տարածքային ամբողջականության խաթարման անընդունելիության մասին. «Բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ օգտագործումից...»:

Այսինքն, խոսքը չի գնում պետության տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն ՄԱԿ-ի անդամ մի պետության կողմից այլ պետության տարածքային ամբողջականության ուժային խախտման անընդունելիության մասին: Սա բնավ կապ չունի մի որևէ առանձնացող հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման, այսինքն՝ սեփական տարածքով անջատման հետ, եթե, իհարկե, տվյալ հանրությունը կուզի ինքնորոշման իրավունքն իրականացնել անկախության ձևով: Անհրաժեշտ է ընդգծել, որ միմիայն տվյալ հանրության իրավունքն է որոշելու իր ինքնորոշման վերջնաձևը՝ կլինի դա անկախ երկիր, անդամակցում դաշնային պետությանը, ինքնավարություն, թե լրիվ տարրալուծում որևէ պետության կազմում:

Միջազգային իրավունքի մասնագետների մեծ մասը ներկայումս ընդունում է, որ ինքնորոշումն իրավական սկզբունք է, ի տարբերություն, այսպես կոչված, տարածքային ամբողջականության: Ըստ այդմ, ակնհայտ է, որ հարցի քաղաքական կողմը չի կարող խաթարել դրա