Այս էջը սրբագրված է

Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ, որպես Պայմանագրի 92-րդ հոդված. «Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89 հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը»:

Բնականաբար Գլխավոր դաշնակից ուժերը, որոնք նաև մաս էին կազմում Ազգերի լիգայի խորհրդին, առաջնորդվելու էին իրենց իսկ մշակած և որդեգրած սկզբունքներով:

Անհրաժեշտ է նշել, որ Փարիզի վեհաժողովում ԱՄՆ պատվիրակության հետախուզական բաժինը (Intelligence Section of the American Delegation) նախագահ Վիլսոնին հասցեագրված նախնական առաջարկների մեջ [թվագրված՝ 21 հունվարի, 1919թ.] միանշանակորեն արտահայտվել է Ախալքալաքի և Ախալցխայի ենթաշրջանները Հայաստանին միացնելու օգտին: ՀՀ սահմանները հստակեցնող առաջարկների մեջ մասնավորապես գրված է. «Թեև տեղակայված համաշխարհային առևտրի հիմնական հոսանքներից հեռու, այնուհանդերձ Հայաստանի երկու ելքերը դեպի Սև ծով և Միջերկրական կապահովեն այն կենսունակ կապը, որն անհրաժեշտ է տնտեսական անվտանգության համար: Տեղագրության և առևտրի տեսանկյունից Ադանայի [նահանգի] Կիլիկիայի տարածաշրջանը պատկանում է Հայկական բարձրավանդակին և ոչ թե նրա երկու կողմերում գտնվող թուրքական Անատոլիային կամ Սիրիային: Նախկին Ռուսական [կայսրության] Կարսի և Երևանի նահանգների, Ախալքալաքի և Ախալցիխի ենթաշրջաններով հանդերձ, ներառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք են պարունակում հայ ժողովրդի ամենաստվար զանգվածը»:

Նշյալ առաջարկված և ամրագրված սկզբունքները, ինչպես նաև Վիլսոնի Իրավարար վճիռը, ի կատար չեն ածվել, քանի որ Հարավային Կովկասի բոլոր 3 երկրներն էլ բռնազավթվել, ապաև բռնակցվել են բոլշևիկյան Ռուսաստանին, այսինքն՝ կորցնելով իրենց ինքնիշխանությունը, դադարել են միջազգային իրավունքի սուբյեկտներ լինելուց: Մեկ անգամ ևս պետք է կրկնել, որ բռնազավթման (1920/2122) ապաև բռնկցման տարիներին (1922-91) տեղի ունեցած որևէ գոր90