Այս էջը հաստատված է

ԸՆԿԵՐԻՍ ԱԼԲՈՄՈՒՄ (Ա. Տ.–Մ.)*

Թեև մեր կյանքի անհամբույր շեմքից
Մեզ վիճակվել է տանջանք ու կսկիծ,
Տատասկյա պսակ ու զրկանքների ծով,
Թեև մեր ուղին, քարքարոտ, անհարթ...

Հավատա՛, ընկե՛ր, կմնանք անհաղթ․․․
Մե՛րն է ապագան վառ արշալույսով։

1908


———————————

  • Արտաշես Տեր–Մարտիրոսյան
Աբ․ Ի․