Այս էջը հաստատված է

ԲԱՆԱՍՏԵՂԾ AVIS* –ին

Զգայուն հոգում պճնած, զարդարված՝
Վարդ, մանուշակներ լալազար գարնան,
Վառ, հրաշագեղ արև սիգապանծ,
Յոթնյակ գույներով շքե՛ղ ծիածան...

Սիրտը՝ ջինջ երկինք, անհուն ու լազուր,
Սերը՝ արևից այրող, բոցակեզ,
Երգը՝ քաղցրաձայն, թովիչ, մեղմ զեփյուռ,
Բլբուլի անուշ գեղգեղանքի պես...

1908