Այս էջը հաստատված է

Տե՛ս, թիթեռներն
Հրաշագեղ արևի դեմ
Պարում են խենթ՝
Ճաճանչների, ծաղկունքի հետ...

Տե՛ս, տե՛ս այնտեղ՝
Բլրի վրա շուշանագեղ,
Ճերմա՛կ, սիրո՛ւն
Լույս-գառներն են հեզիկ խաղում...

Հեռո՜ւ, հեռո՛ւ
Ձյուն-ամպերում վճի՛տ, աղո՜ւ
Զույգ աղավնի
Սահում են սեգ ու գեղանի...

1908