Այս էջը հաստատված է

Այս գիշեր մռայլ դաշտի վրայով
Խորշակը անցավ, ծաղկունքը թոշնան,
Երկնքում անփայլ, ցուրտ ցոլցլումով
Աստղերը մարան, դողդոջ ու անձայն...

Այս գիշեր տխուր բուն է վայվույում,
Քամին է հեծում՝ տրտում ու լալկան.
— Իմ սրտում մրմուռ-կսկիծ է անհուն,
Եվ արշալույսին հույսերը մեռան...


1908