Այս էջը հաստատված է
Երբ հիշում եմ թունոտ հեգնանքը կծու
Քո շրթների՝ մեր անջատման վայրկյանին,
Եվ ցավակցող տխուր հայացքը շինծու,
Որ բաշխեցիր վերջին անգամ անմեկին,
Մի մաղձալի թույն-զգացմունք հրածին,
Հրդեհում է մարած խարույկը մոխիր,
Եվ դառնությամբ քեզ ատում եմ մոլեգին՝
Սիրուս համար, սիրուդ նամար կեղծ, նանիր...
Երբ խորհում եմ՝ թեկուզ միայն մի անգամ,
Ինձ կհիշես, գոնե մռայլ երազում,
Ես հաշտվում եմ, և հույսերով սին, ունայն
Առաջվա պես արտասվում եմ ու սիրում...
1908, հուլիս