Այս էջը հաստատված է
Լճակի մեջ ցոլքն է ընկել
Աղվոր, հեռու աստղիկի.
Փոթորկվում է ճատակն ի վեր
Լիճը ցոլքից կարոտի։
Ալիքները խենթ ու խելառ՝
Ցոլքն են գրկում կարոտով,
Նա փախչում է դողդոջ ու սառ
Ցոլցլումով անվրդով...
Ամեն գիշեր լիճն հուզվում է
Աստղի ցոլքից կախարդված,
Սիրատոչոր որոնում է
Անհայտ փերուն՝ մոլեգնած...
1908