Այս էջը հաստատված է

Ո՞վ սպանեց, որ վաղ մեռան
Տենչ ու ցնորք, ցանկություն.
Հորանջում է գոհ առօրյան,
Հոգսը ծնում չարություն։

Ձախ փորձության երկանքի տակ,
ժամանակի, օղու մեջ՝
Մնա՜ք բարով, իղձ, նպատակ,
Հավատ, կորով, թռիչք, տենչ...

1909