Այս էջը հաստատված է
Իրիկունի պես, բարի ու խաղաղ,
Մի կախարդ, դյութող, սիրահույզ փերի,
Ինչպես հպումը կարոտ երազի,
Ինչպես գիշերը թովիչ մայիսի...
Նոր թրթիռներով գարունն է ծաղկել,
Վառ երազներով իմ սիրտն է հուզվում,
Ծիածանվում են հույսերս, հոգիս.–
Կեցցե՜ գարունը... աղջի՜կը սիրուն...
1909