Այս էջը հաստատված է
Չվում է երամը գարնան հավքերի
Ցուրտ, աշնանացած դալուկ դաշտերով,
Նոր վերադարձի պայծառ հույսերով
Զնգում է զվարթ թրթիռը երգի...
Իմ աշնանացած սրտից ամայի
Չվում են սերըս, երազըս մաքուր...
Ու նոր գարունքին հավքերը դարձած՝
Վարդերը գրված կըերգեն չքնաղ...
Ամեն ինչ ծաղկած, զվարթ և ուրախ,
Իմ սիրտն ու սերը՝ մոռացված, անդարձ...
1909, հունվար