ՄԵԳՈԻՄ
Ծովը ծածկեց մեգը մռայլ, Անհորիզոն ծովը լար, Մլար մեգում՝ մենակ ու մառ Մոլորվել է մի խեղճ ճայ... Ծովը՝ անծայր, հեռածավալ, Մեգը թանձր, ծանր, չար, է՜հ ինչ, ո՞ւմ ինչ, թո՛ղ լա, ճչա— Ի՞նչ է՝ մի խեղճ, անճար ճայ...
1909