Այս էջը հաստատված է

Երբ սիրտս հուզված ու հոգիս խռով
Հիասթափ էի, շվար ու մոլոր,
Ահա այդ թույն-դառնության պահին,
Երբ ատում էի ողջ կյանքը ունայն,
Զգացի հանկարծ մի բան երկնային՝
Սիրել ընկերին և մարդկանց համայն։

1907