Այս էջը հաստատված է

Հայաստանի ազգային ռադիոյով եզդիների համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր Հասան Թամոյանը, Արցախյան ազատամարտի ամենաակտիվ մասնակիցներից մեկը Մշիրե Խուդեդան (Մշիր Նադոյանը), ինչպես նաև Սուտո բեգ Ամարյանը։

Մշիր Նադոյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին որոշումը սիրով ընդունվեց բոլորի կողմից։ Որոշման մեջ ասված էր. «Հաշվի առնելով եզդի ժողովրդի արժանավոր զավակ Մշիր Խուդոյի Նադոյանի հայրենանվեր աշխատանքը, այն մեծ ծառայությունը, որ նա ցուցաբերել է Արցախյան հերոսամարտում, նրան շնորհել Ազգային հերոսի պատվավոր կոչում և պարգևատրել «Ոսկե մեդալով»։ Մշիր Նադոյանն, իրոք, ժողովրդի հպարտությունն է, որի մասին լեգենդներ են հյուսվել, որը բոլորի համար իր սխրանքներով օրինակ է դարձել։

Մշիր Նադոյանը ծնվել է Երևանում 1958 թվականին։ Ունի միջնակարգ մասնագիտական կրթություն։ Ամուսնացած է, ունի վեց երեխա։ 1989 թվականին Մշիրն արդեն Հայաստանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական ջոկատների կազմում էր։ Նա փառքով պսակվեց Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, Երասխավանի, Լեռնային Ղարաբաղի Գետաշենի և Շահումյանի բնակչության գաղթի անվտանգությունն ապահովելու և պարտիզանական կռիվներում, այնուհետև Մալիբեյլիի, Խոջալուի պաշտպանական ու նաև ազատագրման մարտերում։ Ու այս մեծ երթուղում բոլորը սիրով ու ակնածանքով էին արտասանում իրենց հավատարիմ ու քաջ եզդի ընկերոջ անունը։ Եվ պատահական չէ, որ հայոց բանակի հրամանատարությունը ի դեմս Մշիր Նադոյանի, գիտեր, որ եզդի ժողովուրդն իր կողքին է, իր մարտական զինակիցն է։

Անգնահատելի են Հասան Թամոյանի ծառայություններն իր ժողովրդին։ Մի կողմ թողնելով նրա մյուս ծառայությունները, հիշենք, թե երկար ու ձիգ տարիների ընթացքում Հասան Թամոյանը ինչպես էր իր մասնակցությունը բերում շարժմանը, հավաքներում և մարտերում իր հաղորդումներով ինչպես էր ոգևորում եզդի ժողովրդին, ինչպես էր ներկայացնում եզդի քաջորդիների սխրանքները, ինչպիսի ցավով էր պատմում ընկած ռազմիկների մասին։

Անմոռաց են նաև Սուտո բեգ Ֆայզոյի Ամարյանի ծառայությունները, որոնց համար նա արժանացավ Եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչմանը։

Սուտո բեգ Ամարյանը ծնվել է 1959 թվականին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը խորապես ցնցեց նաև Սուտո բեգ Ամարյանին։ Նա կազմակերպեց հանգանակություններ և իր հայրենակիցներից հավաքված գումարներով, իր անձնական միջոցներով մեծ օգնություն ցույց տվեց