Այս էջը հաստատված է

ՇԱՌՈՅԱՆ

ԻՍՄԱՅԻԼ

ИСОЕ НАДЬР

(1965-1991)

Երևանն է Իսմայիլ Շառոյանի ծննդավայրը, որի համար էլ ելավ մարտի, դարձավ եզդի առաջին ֆիդայիներից, Արցախյան հերոսական գոյամարտի առաջամարտիկներից մեկը։ Հպարտ կեցվածքով եզդի երիտասարդը շուտով նվաճեց բոլորի սերն ու համակրանքը, մասնակցեց Գորիսի, Վայքի, Իջևանի, Արարատի և այլ տարածքների սահմանների պաշտպանությանը, և՛ հարձակվեց, և՛ պաշտպանվեց, դարձավ թշնամու սարսափը։ Նա ուներ իր երազները, իր աշխարհը, սակայն նրան և իր մարտական ընկերներին միավորում էր մի ընդհանուր գաղափար ազատագրված տեսնել Արցախ աշխարհը, միավորված հայրենիքին։

Սակայն Իսմայիլ Շառոյանի երազանքները կիսատ մնացին։ Նա զոհվեց 1991 թվականի հոկտեմբերի 27-ին։ Սգո հանդիսավոր արարողությամբ նրա դին հողին հանձնվեց Եռաբլուրում։ Նրա ամբողջ կյանքը ուսանելի դաս է բոլոր հետնորդների համար։

Իսմայիլ Շառոյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։