ՀԱՋՈՅԱՆ
ԳԱԳԻԿ
ГАГИКЕ УНЬС
(1972-1992)
Քսան տարեկան էր նա, նոր էր կյանք մտնում և որքա՜ն-որքա՜ն երազանքներ ուներ, որ այդպես էլ չիրականցան, մնացին որպես երազանք։ Նա իր կարճատև կյանքը նվիրաբերեց Արցախի ազատագրմանը, և ամբողջ հոգով ձգտում էր դեպի ռազմաճակատ, ուր կռվում էին իր ընկերները։ Եվ նա հասավ իր նպատակին. 1992 թվականի մայիսի 5-ին Գագիկ Հաջոյանը զորակոչվեց հայոց բանակ։
… Հեռվում մնացին Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղի հարազատ վայրերը, հարազատները, բարեկամները…
Ջրաշենում է ծնվել Գագիկը, 1972 թվականին, սովորել է գյուղի դպրոցում, աչքի է ընկել ջանասիրությամբ, աշխատասիրությամբ, նվիրվածությամբ։
Երկար չտևեց Գագիկ Հաջոյանի կյանքը։ Թշնամու գնդակը խոցեց նրան 1992 թվականի օգոստոսի 7-ին Արծվաշենի համար մղված մարտի ժամանակ։
Եզդի ժողովրդի զավակը թաղվեց Եռաբլուրում, հերոսների կողքին, հերոսին վայել արարողությամբ։