Այս էջը հաստատված է

ԹԱՄՈՅԱՆ

ՍԱՀԻԴ

ԱԶԻԶԻ

СЕhИДЕ АЗИЗ

(1972-1997)

Արցախյան հերոսամարտը հերոսացրեց նաև նրան՝ Սահիդե Ազիզին, որը ոգևորված իր հայրիկի՝ Հայաստանի Հանրապետության Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի հայրենասիրական գործունեությամբ, կանգնեց նրա կողքին, դարձավ նրա օգնականն ու զինակիցը, աջակիցն ու զորավիգը։

Սահիդ Թամոյանը ազգային զարթոնքի օրերին միշտ զգաստ էր ու կարգապահ, որպես զինվորական շտաբի անդամ պատրաստ էր կատարելու բոլոր հանձնարարությունները, պատրաստ էր դիմել զոհողության՝ հանուն այն մեծ գաղափարների, որի համար պայքարում էր եզդի ժողովուրդը։ Նա մասնակցեց Երասխավանի, Նոյեմբերյանի, Լաչինի, Մարտակերտի, Ֆիզուլու, Ստեփանակերտի ճակատամարտերին և մյուս ազատամարտիկների նման փառքով պսակեց իրեն։

Բայց կատարվեց անսպասելին. 1997 թվականի հունվարի 11–ին լույս 12-ի գիշերը անսպասելիորեն դադարեց բաբախելուց Սահիդ Թամոյանի ազատատենչ սիրտը։

Նրա աճյունն ամփոփվեց Զովունի գյուղի Ամո թաղամասում։ Նրա ծանոթները, ընկերները, հարազատները, բոլորը սգացին նրա մահը, համարելով, որ նա էլ իր ուժերը չխնայեց Արցախյան հերոսամարտում հաղթանակի հասնելու համար։