Այս էջը հաստատված է
և համապատասխան կազմակերպությունների՝ ընտրական համակարգում բարեփոխումներ կատարելու, Ազգային ժողովում եզդի ներկայացուցիչ ունենալու համար։ Եզդիներին մտահոգում են նաև եզդիների մշակույթային կենտրոն հիմնելու, Գիտությունների ազգային ակադեմիայում եզդիագիտության բաժին ունենալու, Հայաստանի գրողների միությունում եզդի գրողների բաժանմունք ունենալու, Հանրային հեռուստատեսությամբ եզդիերեն հաղորդումների ժամ տրամադրելու, զոհված եզդի ազատամարտիկների հիշատակը փողոցների կամ դպրոցի անվանակոչումներով հավերժացնելու և բազմաթիվ այլ հարցեր։
Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված գնում է դեպի նոր և պայծառ հորիզոններ, գնում է դեպի հավերժություն։ Ահա եզդի ժողովրդի հավատամքը։