Աղվեսն յեկավ բարձըր սարից, Հարցմունք արավ լիքը թառից. «Մեծ խորոզ ե հարկավոր ինձ». Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։ Աղվեսն հագել քուրքը դեղին, Պըտուտ կու գա շուրջը գեղին, Ջուր կըտըրվեց տատիս լեղին. Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։