Էջ:Hovhannes Tumanyan, The Fox (Հովհաննես Թումանյան, Աղվեսը).pdf/3

Այս էջը հաստատված է

Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն յեկել, նստել դեզին,
Յերկար ագին ծըռել վըզին,
Աչք ե ձըգել մեր խորոզին.
Են գող աղվեսն, ագին ծաղիկ։