Էջ:Hovhannes Tumanyan, The Fox (Հովհաննես Թումանյան, Աղվեսը).pdf/4

Այս էջը հաստատված է

Մին ել կանչեց տատըս պառավ.
«Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ...
Գըլխիս ես ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կու գայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ վողջ դար ու փոս
Են չար աղվեսն, ագին ծաղիկ»։