Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/12

Այս էջը սրբագրված է

—Գոհ եմ քեզնից,
Ջիվա՛ն աքլոր,
Խղճով ասենք,
Դու միալար
Լավ ես յերգում
Դրախտահավից,
Թռչունների
Լավի լավից.
Վողջ աշխարհը
Խոսքիս վկա,
Քեզ պես յերգիչ,
Չկա՜, չկա՜:

Եդտեղ ծիտը,
Ծիտիկ--միտիկ,
Ասավ.—Հլա
Սրա՛նց մտիկ,
Ի՜նչ լավ գիտեն
Իրար յեղել,
Ասա՝ թողի՞ն
Պակաս տեղ ել։
Ե՛, լա՛վ, հերի՛ք
Իրար գովեք,
Աշխարհ գիտե,
Թե դուք ո՛վ եք,

12