Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/25

Այս էջը սրբագրված է


Դեն ու դես
Յերգում եյի
Մշտապես:
—Յերգո՞ւմ եյիր...
Շա՛տ բարի,
Այժմ ել բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:


ԳՈՐՏՆ ՈՒ ԿՈՎԸ

Գորտը գորտին ասավ.
—Քեռի՛,
Խնդրեմ ես կողմ
Մի յետ դառի.
Տես ուռե՞լ եմ,
Փուքն առե՞լ եմ.
Ուղիղն ասա,
Կովին հասա՞:

—Զուր ե, վե՛րջ տուր,
Կովն ո՜ւր, դու ո՜ւր..

—Հիմի՞, քեռի,
Ուռա՞ իսկի:

—Շատ չեն զոռի,
Նույնն ես, սըսկի՛:

21