—Մի տես, քեռի՛: —Նույնն ես, լռի՛. Աշխարհ կանցնի, Յեթե գորտը Կովին հասնի: —Ա՛յ, տե՛ս, քեռի՛: —Թեկուզ մեռի, Դու բաց աչքով Չես դառնա կով։ Գորտը ուռավ, Փքվեց նորից, Խիստ փուք առավ, Ճաքեց զոռից: Ով վոր փքվի, Նա կչքվի:
Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թառավ:
23