Աղբակույտը քջջելիս,
Աքաղաղը մի մարգարտի հատիկ գտավ
Ու ասաց. «Ես ինչ դառավ,
Դատարկ բան ե, յես իմ հոգիս.
Վոր հիմարն ե սրան եսքան գին տալի,
Ճիշտ վոր ասեմ, գարու հատիկն ինձ ավելի
Պետք պիտի գար՝ թեև ենքան չի շլացնի, կկշտացնի:
Տգետներն ել՝ ինչից գլուխ չեն հանում,
Դատարկ բան են անվանում: