Ատամը մեծգայլաձուկը իր խելքով
Մտքին դրեց զբաղվել արդեն կատվի արհեստով:
Յես չգիտեմ, նա կատվին եր նախանձում,
Թե ձուկ ուտելն եր իրեն խիստ ձանձրացնում,
Միայն գիտեմ՝ խնդրեց կատվին,
Վոր հետն իրեն վորսի տանի
Ու պահեստում մկներ բռնի:
«Բայց դու, հոգիս, ծանո՞թ ես եդ աշխատանքին,–
Գայլաձկան կատուն ասաց,—
Տես, սանամեր, քեզ խայտառակ չանես հանկարծ.
Զուր չի ասել առածը հին՝
«Ամեն մի գործ տուր վարպետին»:
«Եհ, բանիդ կաց, սանահեր ջան, մուկ ես ասել
Աքերին ենք մենք վորսացել»:
«Դե, շատ բարի, գնանք»,— ասաց: Դարան մտան:
Կատուն կուշտ-կուշտ կերավ ենքան,
Ապա դնաց, վոր սանամոր քեֆն իմանա:
Գայլաձուկն ել վողջ եր հազիվ, բերանը բաց,
Գետնին պառկած,
Առնետներն ել կրծել եյին պոչը նրա:
Տեսնելով, վոր գործը վեր ե նրա ուժից,
Սանահերը խեղճին գցեց ջուրը նորից:
Քս տեղն ե հենց, ա՜յ գայլաձուկ,
Ես քեզ խրատ՝
Խելոք լինես սրանից դեն
Ու չգնաս մուկ վորսալու: