Են բոլորը կարծես խաղ ե բնության:
Ել ի՜նչ ձևի գազաններ ու թռչուններ կան,
Ի՜նչ թիթեռներ ու բզեզներ—
Բլոճ, պիծակ ու մժեղներ...
Մեկը կարծես զմրուխտ լինի, մյուսը՝ մարջան:
Զատիկներ կան այնքան մանրիկ,
Գնդասեղի գլխից ել են նրանք փոքրիկ»:
«Հը, փիղը վո՞նց եր, նրան ել տեսա՞ր,
Յես կարծեմ՝ աչքիդ յերեվաց մի սար»:
«Ենտեղ փիղ կա՞»:—«Բա չկա՞»:
«Ներողությո՛ւն, փիղն աչքոըվս չնկավ»: