Պատահում ե յերբեմն մեզ
Իմաստություն և աշխատանք տեսնել ենտեղ,
Ուր պետք ե, վոր գլխի ընկնել
Յեվ ուղղակի գործի անցնել:
Վարպետի մոտից բերին մի արկղիկ:
Իր տեսքով արկղիկն աչքի յեր ընկնում:
Նայում են բոլորն արկղին գեղեցիկ:
Հնարագետ մի մարդ սենյակ ե մտնում,
Նայում արկղիկին:—«Գաղտնիք ունի դա,—
Ասում ե իսկույն,—կողպեք ել չկա,
Իսկ յես կբացեմ, յես կասկած չունեմ,
Գաղտնիքը գիտեմ, իսկույն բաց կանեմ:
Հնարքներ շատ են ձեռքիցս գալիս»:
Ու արկղիկը վերցրեց ահա,
Շուռ ե տալիս չորս կողմի վրա,
Զոռ ե տալիս իրեն խելքին,
Մատը դնում մեկ ճարմանդին, մեկ ել մեխին:
Մարդիկ նայում աչքի տակով
Գլուխները թափ են տալիս կասկածանքով,
Ու փսփսում, ծիծաղում են քթի տակին,
Յեվ չորս կողմից հա՛ դիպչում ե իր ականջին՝
«Չեղավ, դա չի»: Խեղճը դուրս ե գալիս կաշուց.
Քրտնեց, քրտնեց և վերջապես, հոգնեց արդեն,
Ու արկղիկից նա ձեռ քաշեց:
Իսկ արկղիկը բացվում եր հենց իրեն-իրեն: