Տրիշկայի բաճկոնն արմունկներում կտրտվեց,
Ել շատ յերկար նա միտք չարեց: Ասեղ վերցրեց
Ու թևքերից քառորդի չափ կտրեց, կարեց
Արմունկներին: Բաճկոնն ելի նույնն ե, կարծես:
Ձեռքերն, ասենք, մի քառորդով մերկ մնացին:
Դե ինչ կա վոր, լինի եսպե՛ս:
Բայց բոլորը ձե՛ռ են առնում մեր Տրիշկային:
Տրիշկան ասաց.—«Հիմար չեմ յես,
Ես ցավին ել կանեմ մի ճար»:
Ու թևքերը նախկինի՛ց ել կլնեն յերկար»:
Բաս, Տրիշկան հո պակաս մարդ չի՝
Կտրեց քղանցքն ու փեշերը
Ու նրանցով յերկարացրեց իր թևքերը:
Յեվ ուրախ ե Տրիշկան սաստիկ,