Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/113

Այս էջը սրբագրված է

քահանաներին և զոհերին վերաբերող օրենքներն ու կանոնները: Եբրայեցիներն այս գիրքը կոչում են «Օրենք քահանայից»:


ԱՅԼ ՏԱՂ ԾՆԸՆԴԻ ԵԻ ՋՐՕՐՀՆԵԱՑ Ի ԽԱՉԱՏՈԻՐ ՎԱՐԴԱՊԵՏԷ

(Աւրհնեալդ ի կանայս սուրբ կոյս Մարիամ)

1 Մարիամ — Հիսուս Քրիստոսի մայրը:

2 Եսայի — ըստ Հին կտակարանի Ամովսի որդին էր, հրեաների չորս մեծ մարգարեներից առաջինը:

3 Բեդղահեմ — Քրիստոսի ծննդավայրը:


ՅԱՂԵՔՍԱՆԴՐԻ ԳՐՈՑՆ

Ա

ՏԱՂ ՄԵԾԻՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՆ

(Այ ծեր դառնացեալ հոգի)

1 Նէգդանիբոս — Ալեքսանդր Մակեդոնացու հայրը ըստ առասպելական զրույցների, եգիպտացի մոգ:

2 Փիլիպոս — Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, Մակեդոնիայի հզոր թագավորը, հոչակված բազում պատերազմներով տարած հաղթանակների համար: Դավադրաբար սպանվել է 336-ին մ.թ.ա., 47 տարեկան հասակում:

3 Ոլոմպիա — Մակեդոնիայի Փիլիպոս թագավորի կինը, Ալեքսանդր Մակեդոնացու մայրը ծնված մոտավորապես 390-ին մ.թ.ա.: Հպարտ, իշխանատենչ, անհանգիստ բնավորության տեր: Փիլիպոսը և Ոլիմպիան 354-ին մ.թ.ա. ունեցել են նաև մի աղջիկ, որին կոչել են Կլեոպատրա:

4 Ամոն կամ Արամազդ — գլխավոր աստված հեթանոսական կրոնում, համապատասխանամ է հունական դիցաբանության Զևսին, հռո-