Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/15

Այս էջը սրբագրված է

մշակմամբ: Վարդի և բլբուլի այլաբանության առաջին արտահայտիչները դարձան նա և Կոստանդին Երզնկացին, սկիզբ դնելով հայ միջնադարյան գրականության մեջ ավանդաբար շարունակվող մի մոտիվի, որին հետագայում անդրադարձան մեծ թվով բանաստեղծներ՝ Առաքել Բաղիշեցի, Գրիգորիս Աղթամարցի, Զաքարիա Գնունյանց և ուրիշներ: Վարդի ու բլբուլի այլաբանությունն առկա է և՛ արևելյան գրականության մեջ, և՛ եվրոպական: Ինչպես մատնացույց է արեւ Մ. Աբեղյանը, եվրոպական գրականոտյան մեջ այն առաջին անգամ հանդես է եկել 13-րդ դարում, հանձին ֆրանսիական վաղ վերածննդի մի ստվարածավալ աղաբանական պոեմի, որը կոչվում է «Վարդի սիրավէպ» («Le Roman de la Rose»[1]): Հայ գրականության մեջ մուտք գործած վարդի և բլբուլի սիրավէպը այլաբանության սիրող միջնադարի բանաստեղծին հնարավորություն է ընձեռում մարդկային սիրո զգացմունքները ներկայացնել վարդի և բլբուլի միջոցով: Բանաստեղծությունն ունի հետևյալ գլխակապը. «Ի Խաչատուր անմտէ ասացեալ է բանքըս»: Սյուժետային զարգացման առումով այն նման է Կոստանդին Երզնկացու և հատկապես Գրիգորիս Աղթամարցու համապատասխան քերթվածներին, հանգամանք, որ հուշում է այդ երեք դէպքերում էլ ժողովրդական աղբյուրից սերած լինելը: Թեպետ Խաչատուր Կեչառեցին սիրավէպի վերջում միջնադարի ոգով այլաբանությունը կապում է Հիսուս Քրիստոսի հետ, սակայն բուն սիրավէպը, իրոք, մի տաղ է նվիրված գարնանը և մարդկային սիրուն, որովհետև նրանում սիրած էակի ապրումները, վարդի և բլբուլի տրամախոսոտյունը ներկայացված են կենասկանորեն ճշմարտացի և ազդու:

  1. Տես „Le Roman de la Rose", Paris, 1974.